Բացել լրահոսը Փակել լրահոսը
193783642_1473183606367300_4216530588099177046_n
A A
Հասարակություն

Այս դպրոցի շրջանավարտներն ընդունվում են Հայաստանի և աշխարհի լավագույն համալսարաններ

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հրավերով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի 12-րդ դասարանի ավարտական ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը, հյուրեր ԱՄՆ-ից և Հայաստանից:
 
Միջոցառման ընթացքում սաները շնորհակալություն հայտնեցին իրենց դպրոցին և ուսուցիչներին, ստացան հավաստագրեր:
 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում 1999 թվականից գործող դպրոցը տրամադրում է բարձրորակ, ընդլայնված կրթական ծրագրով նորարար կրթություն, ինչի արդյունքում դպրոցի շրջանավարտներն ընդունվում են Հայաստանի և աշխարհի լավագույն համալսարանները: