Բացել լրահոսը Փակել լրահոսը
192733295_848445569362906_3641210154873927759_n
A A
Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետարանի գրառումը՝ Չկալովկայում վեր խոյացած ամենաբարձր դրոշի մասին

 
Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի «Նոյ Լենդ» հյուրանոցային համալիրի տարածքում վեր խոյացավ Հայոց Եռագույնը` Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` 53 մետր բարձրությամբ։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։
 
Ինչպես հավաստեց «Նոյ Լենդ» հանգստյան գոտու աշխատակից Արսեն Մելքոնյանը, տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։Այն Սեւանի մակարդակից բարձր է 70 մետրով։
Դրոշն ունի 9 մետր երկարություն եւ 4,5 մետր լայնություն։
Նախաձեռնությունը պատկանում է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու սեփականատիրոջը:
 
Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, պաշտոնական այլ անձինք եւ հյուրեր։
 
Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։
Առաջնորդական տեղապահը ոգեկոչեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրների, Հայաստանի ազատության համար մարտնչող հերոսների անունները եւ խաղաղություն ու հաղթական ընթացք մաղթեց մեր հայրենիքին։
 
Ներկաներին Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի եւ դրոշի բարձրացման առիթով ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
 
«Մեր նախնիները 103 տարի առաջ այս օրերին հերոսական մաքառումով հաստատեցին հայկական պետականության կերտման ճանապարհը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր միակ ու սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորությունը։
 
Այս դրոշի բարձրացումը Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ լավ առիթ է` լցվելու նոր եռանդով ու հավատով եւ միասնական ուժերով շարունակել հայրենիքի շենացման ու հզորացման գործը։
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում մեր երկրին խաղաղություն, լուսավոր ու հաղթական գալիքներ»,-ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։