Բացել լրահոսը Փակել լրահոսը
192229405_4008916092522963_7445229123997833259_n
A A
Հասարակություն

Մեծամորում հյուրանոցը են վերանորոգել, տրամադրել Արցախից տեղահանված մի քանի ընտանիքի

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի համագործակցության արդյունքում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, վերանորոգվել է Մեծամորի համայնքապատկան հյուրանոցը՝ հնարավորություն ընձեռելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին՝ թվով 150 հոգու, ապահովել ժամանակավոր կացարանով: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

Վերանորոգման աշխատանքները ներառել են` էլեկտրաէներգիայի ցանցի ապահովում, 4-րդ հարկի և տանիքի բարեկարգում, կոյուղատար համակարգի վերանորոգում, սանհանգույցների տեղադրում, ավելի քան 50 մահճակալների տրամադրում, ինչպես նաև սենյակների կոսմետիկ վերանորոգում: Արդյունքում հյուրանոցում բանուկ սենյակների թիվը հասել է 45-ի: