Բացել լրահոսը Փակել լրահոսը
RMK_28_05_2021 (6)_1200
A A
Հասարակություն

Ռուս խաղաղապահները արցախցի երեխաների հետ ինտերակտիվ դաս են անցկացրել

Ռուս զինծառայողները Արցախի Նորագյուղ համայնքի դպրոցում ինտերակտիվ «Խաղաղապաի դաս» են անցկացրել։ Դրան մասնակցել է մոտ 100 աշակերտ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Այս ընթացքում ռուս զինծառայողներն աշակերտներին են ներկայացրել խաղաղապահստորաբաժանումների հիմնական նպատակների մասին։ Երեխաներին բացատրել են, որ այն վայրերում, որտեղ նախկինում ռազմական գործողությւոններ են իրականացվել, իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ այնտեղ կան մեծ քանակի պայթյունավտանգիրեր։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ ռուս սպաները արցախցի երեխաներին ցուցադրել են պայթուցիկ սարքերի հիմնական տեսակները, որոնք հանդիպում են ԼՂՀ տարածքում, ինչպես նաև բացատրել են, թե ինչպես կարելի է պայթյունի հետևանքով տուժածներին առաջին բուժօգնություն ցույց տալ։