Բացել լրահոսը Փակել լրահոսը
191788255_1740696216111104_712661164116856204_n
A A
Հասարակություն

Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա անող հայի վրա․ նա հիվանդանոցում է

Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին:
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը:
 
Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում: Հիմա նա հիվանդանոցում է:
 
Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված ադրբեջանցիներին: