Բացել լրահոսը Փակել լրահոսը
1622120429-0746
A A
Հասարակություն

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի կոչը Կոնգրեսին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA), անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել է կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։

Այս մասին գրված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որին կից հրապարակված է հայ գերեվարված զինվորների լուսանկարը։

«Ադրբեջանական զինուժը, որը պարզապես ևս մեկ անգամ ներխուժել է Հայաստան և գերեվարել 6 հայ զինվորի՝ կպչուն  ժապավենով փաթաթելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Կանգնեցրեք դա հիմա՛։ Կոչ արեք Կոնգրեսին հիմա՛», - գրված է լուսանկարին կից հայտարարության մեջ։