Հաղթեց միայն Հովհաննես Գաբուզյանը. շախմատի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում կայացել են նախնական 2-րդ փուլի առաջին հանդիպումները:
Հայաստանի 9 պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն հանրապետության այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Դավիթ Պարավյանին: Հաջորդ փուլ մտնելու համար նրա բավական է ոչ-ոքի ավարտել երկրորդ հանդիպումը:
Մեր մյուս շախմատիստները ձայն-ձայնի տված ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Այսօր տեղի կունենան պատասխան հանդիպումները: Հաղթանակի դեպքում մերոնք կմտնեն վերջին` 3-րդ փուլ: Ոչ-ոքիի ժամանակ հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Ահա մեր շախմատիստների արդյունքները.
Տայգեր Հիլապս (Շվեդիա) - Սերգեյ Մովսեսյան` 0,5:0,5
Հովհաննես Գաբուզյան – Դավիթ Պարավյան (Ռուսաստան)` 1:0
Արմեն Բարսեղյան - Սամվել Տեր-Սահակյան` 0,5:0,5
Ալեքսանդր Հուզման (Իսրայել) - Հայկ Մարտիրոսյան` 0,5:0,5
Լորենցո Լոդիկի (Իտալիա) -Ռոբերտ Հովհաննիսյան` 0,5:0,5
Կլեմենտի Սիչև (Ռուսաստան) - Մանուէլ Պետրոսյան` 0,5:0,5
Վոլոդար Մուրզին (Ռուսաստան) - Շանթ Սարգսյան` 0,5:0,5
Տիգրան Հարությունյան – Միխաիլ Անտիպով (Ռուսաստան)` 0,5:0,5
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով: Երրորդ փուլը հաղթահարած 36 շախմատիստները
կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: