Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». փորձառու թիմը ընդդեմ փորձառու մարզչի. ԵԼ եզրափակիչ

Լեհաստանի Գդանսկ քաղաքում այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

 Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Իսպանիայի առաջնության 7-րդ տեղի թիմի` «Վիլյառեալի» հետ:

Թիմերը հինգերորդ անգամ կպարզեն հարաբերությունները: Ուշագրավն այն է, որ նախկինում կայացած բոլոր չորս հանդիպումներում գրանցվել են գոլազուրկ ոչ-ոքիներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» 14-րդ անգամ է հանդես գալիս եզրափակիչում, իսկ «Վիլյառեալը»` առաջին: Բայց ահա անգլիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Շուլշերն առաջին անգամ է փորձում տիրել եվրոպական գավաթին, իսկ ահա «Վիլյառեալը» գլխավորող Ունաի Էմերին արդեն երեք անգամ տիրել է սույն մրցանակին` ՈՒԵՖԱ-ի գավաթին:

Ըստ մասնագետների այսօր կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»: Բուքմեյքերները անգլիական ակումբի հաղթանակը երկուսուկես անգամ բարձր են գնահատում, քան իսպանական ակումբինը: 

Նշենք, որ «Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի ժամը 23:00-ին: Խաղը ուղիղ եթերով կարելի է դիտել նաև այստեղ.