Բացել լրահոսը Փակել լրահոսը
1053538
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն Փաշինյանի դիմումն ընդունել է ի գիտություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է նա: