Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 26.05.
A A
Սպորտ

Ադրբեջանական ընկերության պատճառով բռնցքամարտը կարող էր դուրս մնալ օլիմպիական խաղերից

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, մարել է ադրբեջանական Benkons LLC ընկերության պարտքը, որը կազմում էր մոտ 10 մլն եվրո։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

«Չափազանց երկար տարիներ իմ սիրելի մարզաձևին հետապնդում էր ֆինանսական ճգնաժամը։ Այն սպառնում էր բռնցքամարտի ապագային՝ որպես օլիմպիական մարզաձև։ Պարտքի մարումը ֆեդերացիայի մեծագույն հաղթանակն է։ Ես անչափ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը», - հայտարարել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլևը։

Ի դեպ, Միջազգային օլիմպիական կոմիտեն այդ պարտքի պատճառով 2017 թվականից դադարեցրել էր համագործակցել AIBA-ի հետ, բացի այդ սպառնացել էր բռնցքամարտը հանել օլիմպիական խաղերի ծրագրից։