Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haok 26.05.
A A
Սպորտ

Խորհրդակցություն ՀԱՕԿ-ում

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից 58 օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հրավիրվել է խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը համապատասխան ֆեդերացիաների ղեկավարներին և թիմերի մարզիչներին ներկայացրել է խաղերին առնչվող բազմաթիվ մանրամասներ: Մասնավորապես՝ պարտադիր պայման է պատվիրակության անդամների (բացառությամբ մարզիկների) պատվաստման հարցը:

«Օլիմպիականները մրցավայր կարող են մեկնել իրենց մրցելույթներից ոչ շուտ, քան հինգ օր առաջ: Այնտեղ ուսումնամարզական պարապմունքներ չեն կազմակերպվելու, ինչպես եղել է նախկինում: Մեր պատվիրակությանը տրամադրվել է ընդամենը մեկ բժշկի տեղ: Խիստ կրճատվել է ղեկավարների, ուղեկցողների քանակը: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա յուրաքանչյուր մարզաձևում չորս մասնակցի պարագայում կթույլատրվի ընդամենը մեկ մարզիչ։ Հայաստանն առայժմ ունի օլիմպիական ութ ուղեգիր: Բացի այդ երկու ծանրորդի վարկանիշ արդեն կա: Սպասելիքներ ունենք բռնցքամարտիկներից, հրաձիգներից, աթլետներից, լողորդներից և այլն», - ասել է գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կմեկնակեն հուլիսի 23-ին։