Հայաստանի 9 շախմատիստ հաղթահարեց Աշխարհի գավաթի ընտրական 1-ին փուլը
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում ավարտվեց 1-ին փուլը: Հայաստանի 13 պատվիրակներից 9-ը հաղթահարեց անդրանիկ արգելքը և մտավ 2-րդ փուլ:
Դասական շախմատի երկու հանդիպումներից հետո իրենց մրցակիցներին «նոկաուտի» ենթարկեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը և Արմեն Բարսեղյանը: Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթանակի հասան միայն թայ-բրեյքում:
Մեր շախմատիստներից առաջինը դուրս մնաց Արամ Հակոբյանը, որը պարտվեց երկու պարտիայից հետո: Իսկ ահա Մամիկոն Ղարիբյանը, Աննա Սարգսյանը և Լևոն Բաբուջյանը պայքարեցին մինչև վերջ, սակայն զիջեցին «Արմագեդոնում»:
Ահա մերոնց արդյունքներն 1-ին փուլում.
Սերգեյ Մովսեսյան – Ժերար Այաշ (Իսպանիա)` 2,5-1,5
Հովհաննես Գաբուզյան – Ֆրանչեսկո Սոնիս (Իտալիա)` 2,5-1,5
Սամվել Տեր-Սահակյան – Սայմոն Ուլյամս (Անգլիա)` 1,5-0,5
Հայկ Մարտիրոսյան – Նիկոդիմ-Կոզմին Ստեպանեսկու (Ռումինիա)` 3-1
Ռոբերտ Հովհաննիսյան – Ռուդիկ Մակարյան (Ռուսաստան)` 2,5-1,5
Մանուէլ Պետրոսյան – Ֆիոնա Սիբեր (Գերմանիա)` 2-0
Արամ Հակոբյան – Գժեգոշ Նասուտա (Լեհաստան)` 0,5-1,5
Շանթ Սարգսյան – Էնդրյու Հորտոն (Անգլիա)` 1,5-0,5
Տիգրան Հարությունյան – Լուկա Բուսիշավլևիչ (Սերբիա)` 2-0
Բոգդան-Դանիել Դեակ (Ռումինիա) - Լևոն Բաբուջյան` 3-2
Սաբինո Բրունելո (Իտալիա) - Աննա Սարգսյան` 3-2
Գերգելի Կանտոր (Հունգարիա) - Մամիկոն Ղարիբյան` 3-2
Օլիվեր Միհոկ (Հունգարիա) - Արմեն Բարսեղյան` 0,5-1,5
Այսօր կկայանան 2-րդ փուլի 1-ին տուրի պարտիաները: Մեր շախմատիստները կհանդիպեն հետևյալ մրցակիցների հետ.
Տայգեր Հիլապս (Շվեդիա) - Սերգեյ Մովսեսյան
Հովհաննես Գաբուզյան – Դավիթ Պարավյան (Ռուսաստան)
Արմեն Բարսեղյան - Սամվել Տեր-Սահակյան
Ալեքսանդր Հուզման (Իսրայել) - Հայկ Մարտիրոսյան
Լորենցո Լոդիկի (Իտալիա) -Ռոբերտ Հովհաննիսյան
Կլեմենտի Սիչև (Ռուսաստան) - Մանուէլ Պետրոսյան
Վոլոդար Մուրզին (Ռուսաստան) - Շանթ Սարգսյան
Տիգրան Հարությունյան – Միխաիլ Անտիպով (Ռուսաստան)
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով: Երրորդ փուլը հաղթահարած 36 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: