Բացել լրահոսը Փակել լրահոսը
191433686_3921090694606698_4539143816967471402_n
A A
Հասարակություն

Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքները կմաքրվեն

Ավագանին հաստատել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայքնին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանության խնդիրները:
 
«Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում ու Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել: Նախատեսվում են նաև ափամերձ տարածքներում որոշակի բարեկարգման աշխատանքներ: Մենք սկսել ենք փոքր քայլերով, իսկ հետագայում կան ավելի նպատակներ»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
 
«Ունենք շուրջ 15 հա վնասակար բույսերով ծածկված տարածք: Այդ բույսերն աճում են գոյացած թափոնների վրա և մեկ բույսը տարեկան գոլորշիացնում է մոտ 300 լիտր ջուր, ինչի հետևանքով ջրի ծավալը էապես նվազում է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշելով, որ 2022թ. համար մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ:
 
Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12540տ թափոնների հավաքագրում ու տեղափոխում: