Բացել լրահոսը Փակել լրահոսը
191219227_2034580266684572_3116219226816381075_n
A A
Հասարակություն

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ Դեսպանությունը։
 
Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։