Քաղաքական սկանդալ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԼիտվայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում քաղաքական լուրջ սկանդալ է հասունանում:
Ինչպես տեղեկացնում է eurosport կայքը, Ռիգայի քաղաքագլուխ Մարտին Ստակիսը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը մայիսի 24-ին քաղաքի կենտրոնում հանել են տվել Բելառուսի դրոշը` այն փոխարինելով բելառուսական ընդդիմության դրոշով: Նրանք այդ որոշումը կայացրել են Աթենք-Վիլնյուս ինքնաթիռը ստիպողաբար Մինսկի օդանավակայան իջեցնելուց հետո:
Այդ փաստը դուր չի եկել Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին, որը մրցաշարի կազմակերպիչներից պահանջել է ուղղել սխալը կամ քաղաքից հեռացնել ֆեդերացիայի բոլոր դրոշները:

Հավելենք, որ աշխարհի առաջնությունը նախապես պետք է կայանար Բելառուսում և Լիտվայում համատեղ, սակայն Բելառուսում ծագած քաղաքական ճգնաժամի պատճառով Հոկեյի միջազգային ֆեդերացիան վերջինիս զրկել է առաջնությունը ընդունելու հնարավորությունից: