Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին (տեսանյութ)

Առցանց անցկացվող շախմատի FTX Crypto Cup խոշոր մրցաշարում այսօր կայացան 6-10-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը նախ հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, ապա պարտվեց Շախրիյար Մամեդյարովին: 8-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Դանիլ Դուբովի հետ, իսկ 9-ում զիջեց Յան Նեպոմնյաշչուն: Բարեբախտաբար, մեր շախմատիստը վերելքով անցկացրեց 10-րդ հանդիպումը և վստահ հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:

Այդպիսով, Լևոն Արոնյանը 10 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, առայժմ Նեպոմնյաշչու հետ բաժանում է 11-12-րդ տեղրը: Վաղը կկայանան առաջին փուլի վերջին հինգ տուրերը: Պայքարը կշարունակեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները: