A
A
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ատրճանակ ձևում 5-րդն է Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՀրաձգության Եվրոպայի առաջնությունում այսօր կայացած կանանց 10մ ատրճանակ ձևի վարժությունում հաջող հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը:
Նա նախնական փուլում խոցելով 575 միավոր, զբաղեցրեց 5-րդ տողը և մտավ եզրափակիչ: Այստեղ, մեր մարզուհին 177,2 միավորով կրկին ցույց տվեց 5-րդ արդյունքը: Նա իրենից ետ թողեց Բելառուսի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց գերմանուհի Կարինա Վիմերը, որը եզրափակիչում հաղթեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինային: Այս մրցմանը մեդալներից բացի խաղարկվել է նաև 2020թ Օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր: