Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հենրիխ Մխիթարյան
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանին զարմացրել է Խոակին Կապառոսի իրեն թիմ չհրավիրելու որոշումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմ հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կպատրաստվեն հունիսին նախատեսված ընկերական երկու խաղերին: Հրավիրվածների մեջ կան 5 նորեկներ, բայց ահա Հենրիխ Մխիթարյանը բացակայում է: Հավաքականի ավագն այդ կապակցությամբ գրառում է կատարել իր սոց էջում.  

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ որոշ պատճառներով ինձ չեն հրավիրել միջազգային առաջիկա խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում», - նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլիստների ընտրությունը.

«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:

Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում», - ասել է իսպանացի մասնագետը:

Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակն այսպիսին է.

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հակոբ Հակոբյան «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

 

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»

 

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան - «Ուրարտու»  

Կարեն Մելքոնյան -  «Ուրարտու»

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական երկու հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում կկայանա Խորվաթիա - Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումները: