Բացել լրահոսը Փակել լրահոսը
190108337_2757931081122237_6978410676944794048_n
A A
Հասարակություն

Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքն ու հարակից գյուղերը ծխի մեջ են հայտնվել․ ահազանգ (տեսանյութ)

ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնում է․
 
Մասիս քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքի և հարակից գյուղերի՝ ծխի մեջ հայտնվելու, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածում շինաղբ թափելու վերաբերյալ։
 
Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տարածքում ստուգայց իրականացնելու, դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
 
 Հիշեցնենք, որ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքով արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում: Ցանկացած տեսակի աղբը, այդ թվում և շինաղբը, պետք է թափել բացառապես դրա համար նախատեսված օրինական աղբավայրերում։
 
Հարգելի՛ քաղաքացիներ, աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Եվս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
Մաքուր պահե՛նք մեր շրջակա միջավայրն ու չաղտոտենք բնությունը։