A
A
Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ Բանալու արձանի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է․
Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:
Այսօր քաղաքային իշխանությունների պատասխանատուները տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին: Նրանք արձանագրել են, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը: