Բացել լրահոսը Փակել լրահոսը
8a1832ca46e90b732e6e375be016795e
A A
Հասարակություն

Բախվել են BMW-ն ու 75 համարի երթուղային տաքսին. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 23-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են  BMW մակնիշի ավտոմեքենան  և թիվ 75 երթուղին սպասարկող  մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

 Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: