Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոչ մեկին էլ չեմ տեսնում երկրի ղեկավար, սաղ էլ դավաճան են․ քաղաքացիները՝ իրավիճակի մասին (տեսանյութ)

Ինչպե՞ս են երևանաբնակները պատկերացնում Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը․ հարցի պատասխանն ստանալու համար «Ա1+»-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և զրուցեց քաղաքացիների հետ։

Հարցված քաղաքացիներից մեկը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է գերտերությունների միջամտությամբ․

«Վերջը Ռուսաստանի ազդեցությամբ այդ հացը կլուծվի, եթե չդիմենք ՄԱԿ-ին»,-նշում է քաղաքացին։

Հարցին, թե վստահո՞ւմ է այս կառավարությանը և որպես քաղաքացի լիազորո՞ւմ է՝ իր անունից փաստաթուղթ ստորագրելու, քաղաքացին ասում է․

«Լիազորում  եմ՝  հաշվի առնելով, որ ովքեր որ այս կառավարության փոխարեն են ուզում գալ, շատ ավելի վատն են»։

Մեկ այլ քաղաքացի էլ պնդեց՝ իրավիճակը պետք է լուծել կռվով, ուրիշ տարբերակ չկա․

«Ստեղ-ընդեղ նամակ գրելով թշնամուն սահմանից չեն հեռացնում, ես առաջինը պատրաստ եմ գնալ, եթե պատերազմ լինի»։

Ինչ վերաբերում է հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, քաղաքին ասում է՝ վարչապետը իրավունք չունի միանձնյա փաստաթուղթ ստորագրել, հարցը պետք է լուծվի հանրաքվեով․

«Ասում է՝ ես պետք է ստորագրեմ, 100 տոկոս հայկական շահից է, բայց 100 տոկոս հայկական շահը ձեր պատկերացմամբ այլ է, իմ պատկերացմամբ այլ է»։

Քաղաքացիներից մեկն էլ հարցին կտրուկ արձագանքեց՝ Սյունիքի ճակատագրով մտահոգ է, բայց որևէ մեկին չի վստահում․

«Ոչ մեկին էլ չեմ տեսնում որպես երկրի ղեկավար, սաղ էլ դավաճան են՝ սկսած Լևոնից վերջացրած այս Նիկոլ կոչվածով»։