Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Պեսկովը գնահատական է տվել Փաշինյանի, Պուտինի, Ալիևի «հայտարարությանը»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցներում տարածված՝ դեմարկացիայի վերաբերյալ իբր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «հայտարարարությունը», կոչ է արել զուսպ մոտենալ նման «խենթ հրապարակումներին»։

Նա նաև կոչ է արել հետևել պաշտոնական աղբյուրներին, քանի որ իրավիճակը չափազանց փխրուն է՝ հայտնում է Риа Новости գործակալությունը։

«Իրավիճակն այնքան փխրուն է ու դրա կարգավորման համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ անհրաժեշտ է  շատ զուսպ մոտենալ նման խենթ հրապարակումներին»,-ասել է Պեսկովը։