Բացել լրահոսը Փակել լրահոսը
43a6d482e9199beefcf80ef10e2d9140
A A
Հասարակություն

ՄԻԵԴ-ը Բաքվին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի դեմ մահափորձի մեջ և պարտավորեցրել փոխհատուցել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ։

Այդ մասին Լապշինը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաղթանա՛կ։ Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել իմ դեմ Բաքվի բանտում իրականացված մահափորձի և դաժան կտտանքներ կիրառելու մեջ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ բլոգերի, Ադրբեջանին պարտավորեցրել են 30,000 եվրո փոխհատուցում վճարել։