Բացել լրահոսը Փակել լրահոսը
187569049_2947629998811443_282051021970130775_n
A A
Հասարակություն

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, ժամանակակից, թվային շարժական ռենտգեն սարք ունի

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, ժամանակակից, թվային շարժական ռենտգեն սարք ունի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ը։
 
Հաշվի առնելով մարզային բուժհաստատությունների առանցքային կարևորությունը` առողջապահության նախարարության մշտական ուշադրության ներքո է բուժհիմնարկների հիմնանորոգման և վերազինման հարցը:
 
Նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, ծանոթացել է բուժհաստատության պայմաններին, խոսել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել հարցերին:
 
Շնորհիվ նոր սարքավորման` վերջին շրջանում պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է:
Նշենք, որ սարքի արժողությունը շուրջ 13 մլն դրամ է կազմում: