Բացել լրահոսը Փակել լրահոսը
զվարթնոց
A A
Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում 24 ժամ ջուր չի լինի

Արմավիրի մարզում մայիսի 20/21-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինաշխատանքներ իրականացնող այլ կազմակերպության կողմից ջրագծի վթարման պատճառով, Արմավիրի մարզում ս.թ. մայիսի 20-ին ժամը 17.00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 17.00-ն կդադարեցվի «Զվարթնոց» օդանավակայանի, Էջմիածին քաղաքի Զվարթնոց և Արագած թաղամասերի, ինչպես նաև Զվարթնոց, Մուսալեռ, Պտղունք, Ոսկեհատ, Արևաշատ գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: