Ոստիկանությունը պատասխանում է «Հայաստան» դաշինքին
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունից հետո։ Ըստ ներկայացուցչի՝ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբներ, ինչի իրավունքը չունեն:
«Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով»,- տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ոստիկանությունը հավելել է, որ գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ: