A
A
Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է ադրբեջանական ավտոշարասյունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է ադրբեջանական ավտոշարասյունը։
Տեսանյութը տարածել է ՖԲ օգտատեր Նելլի Եպիֆանովան՝ գրելով տեղեկությունն ու տեսանյութը տրամադրել է տեղի բնակիչ։ Ըստ օգտատիրոջ՝ նրանք ուզում են կանգնեցնել շարասյունը, քանի որ ավելի վաղ թշնամին կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ։
Ավելի ուշ Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանն news.am-ին ասել է, որ ադրբեջանցիները կրակել են ոչ թե Թաղավարդ գյուղի ուղղությամբ, այլ իրենց տարածքում․
«Կրակոցը մեր գյուղից հեռու է եղել։ Թուրքերն իրենց տարածքում են կրակել, մեր վրա չեն կրակել»։