Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ ըմբիշները կխաղարկեն Եվրոպայի բրոնզե մեդալներ

Մեր երկու ըմբիշներ մտել են կիսաեզրափակիչ։ Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր առաջին մեդալները կխաղարկեն ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար մրցամարտում ուժերը կչափի ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ։

79 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավագյանը 3-րդ տեղի համար մենամարտում կմրցի վրացի Գոգա Մամիաուրիի հետ։ Այսօր մրցասպարեզ մտած մեր երիտասարդ ըմբիշներից հաջող են հանդես գալիս 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որոնք հաղթահարել են նախնական փուլի արգելքները և մտել են կիսաեզրափակիչ։