Բացել լրահոսը Փակել լրահոսը
187729421_1360907627609111_4441289186135811888_n
A A
Հասարակություն

Տեսուչին փոխգնդապետի կոչում է շնորհվել

Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետի կոչում է շնորհվել Մարտունու շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ մայոր Վազգեն Լևոնի Ավետիսյանին: Վ.Ավետիսյանը 1993 թվականից ծառայում է ոստիկանության համակարգում: Որպես տեղամասային ավագ տեսուչ՝ սպասարկում է Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանը:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Վազգեն Ավետիսյանին ցուցաբերած խիզախության, անձնվեր ծառայության և ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության համար, մաղթել հաջողություններ: Նախարարը նշել է, որ երկրի համար այս բախտորոշ ժամանակահատվածում բոլորիս ուշադրությունը պետք է ուղղված լինի միայն երկրի անվտանգության, հասարակական կարգ ու կանոնի, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանմանը, իսկ ոլորտում նախատեսված բարեփոխումները քայլ առ քայլ կիրականացնենք միասին: