Բացել լրահոսը Փակել լրահոսը
188601418_3964356367016351_4649979569428729921_n
A A
Հասարակություն

Գեղեցիկ նմուշների ցուցադրություն՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում

Հայկական դեկորատիվ-կիրառական արվեստը մշտապես ուղեկցել է հայ ժողովրդին բոլոր ժամանակաշրջաններում՝ փոփոխվելով ու հարմարվելով նոր իրավիճակին:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Ներկայացվել է հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական հարուստ արվեստը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող, Հայաստանի գրեթե բոլոր գորգագործական ու կարպետագործական կենտրոններին վերաբերող ժողովրդական արվեստի նմուշների արժեքավոր հավաքածուի մեջ են՝ կարպետները, կարպետագործ իրերը, գորգերը։

«ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող հավաքածուն նշանակալի է ու բավականին հետաքրքիր։ Դրանք արտացոլում են տարբեր ժամանակաշրջաններում մեր պատմության ու կենցաղի մի մասը», -բացման խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։

Ցուցադրության մեջ ընդգրկվել են տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև՝ 20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։

Ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 16-ը։