Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Բեգլարյան
A A
Հասարակություն

Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Երեւանի նախկին քաղաքապետ  Գագիկ Բեգլարյանը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ  գրավի դիմաց ազատ է արձակվել: Ա1+-ին  ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝  քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը  գրավով փոխելու մասին։ Նա գրավի չափը չասաց վ չասաց, միայն նշեց՝  ամբողջ ծավալով։ Ըստ մամուլի՝  այն 50 մլն դրամ  է։

Որոշումը կայացվել է, քանի որ, ըստ նրա,   պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար: