Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կարմիրգրքյան բեզոարյան այծերը «շարվել» են լուսանկարվելու

Հավանաբար, կարմիրգրքյան բեզոարյան այծերը սիրում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Մանուկ Մանուկյանին կամ նրա տեսախցիկը։ Հայաստանի գեղեցիկ բնաշխարհը ցուցադրող ասյ լուսանկարներում կենդանիները կարծես պատրաստվել են լուսանկարահանման և համբերատար սպասում են գեղեցիկ կադրի։ 

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Այդ իսկ պատճառով բեզոարյան յածերը զգում են ապահովություն և նրանց կարելի է դիտարկել, ինչպես նաև՝ լուսանկարել։ 

CWR անտառապահները Արարատի մարզից մինչ Վայոց ձոր ձգվող մասնավոր կերպով պահպանվող գոտին հսկում են 24 ժամ շաբաթը 7 օր սկզբունքով։ Ամբողջ տարածքում տեղադրված են թակարդ-տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս լուսանկարել և հետևել կենդանիների շարժին։ Այս տեղեկատվությունը կարևոր է նաև որոշ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու տեսանկյունից։ 

Ապաստարանի տեսախցիկները ոչ միայն ուղիղ անցում են ապահովում դեպի վայրի բնություն, այլև կանխում են ապօրինի ներխուժումները և որսագողությունը՝ ապահովելով տարածքի անվտանգությունը: 2011թ․-ից սկսած տեսանյութերի վերլուծությամբ տարածքում գրանցվել է կարմիրգրքային կենդանատեսակների քանակական աճ, որոնց թվում՝ բեզոարյան այծեր, գորշ արջեր, մորուքավոր անգղեր, քարարծիվներ, սպիտակագլուխ անգղեր, երկարաոտն սցինկ և այլն: Տարածքում բազմիցս տեսագրվել են գորշ գայլեր, կովկասյան լուսաններ, գորշուկներ, կզաքիսազգիներ և վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ տեսանկարահանվել է Կովկասյան հովազը, որից, ըստ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի ՀՀ-ում կարող է հանդիպել առավելագույնը 8-13 առանձնյակ։