Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZINVW8
A A
Հասարակություն

ԵԿՄ-ականները հավաքվել են ու մեկնել

Այսօր սոցցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որտեղ երեւում են ԵԿՄ-ի  շենքի հավաքված բազմաթիվ կամավորականներ, որոնք ավելի ուշ  մեկնում են ավտոբուսներով։

Մենք փորձեցինք կապ հաստատել ԵԿՄ մամլո  խոսնակի հետ, սակայն նա զանգերին չպատասխանեց։ Ժամը 21-ի սահմաններում ԵԿՄ շենքի մոտ այլեւս երկրապահներ  չկային։ Ըստ մեր տեղեկությունների  նրանք մեկնել էին  տարբեր ուղղություններով, այդ թվում Գեղարքունիքի մարզ։

Ի դեպ, ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը  «Հայկական ժամանակ»-ին ասել է.«Մենք գնում ենք մեր զորավարժություններն անցկացնենք գանք, ընդամենը դա է»:

Նա այս հավաքը չի կապել սահմանային իրավիճակի հետ։

Ի դեպ, առավոտից Երեւանում լուրեր էին, որ  զորահավաք է, սակայն ՊՆ լրատվական ծառայությունը «Ա1+»-ի հետ զրույցում չհաստատեց այդ։