Բացել լրահոսը Փակել լրահոսը
186532466_1759038467602551_3356754526757030896_n
A A
Հասարակություն

Մեղրիի լեռնանցքն արդեն երկկողմանի երթևեկելի է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ վերացվել են մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի ունեցած քարաթափման հետևանքները։ Նշված ճանապարհահատվածը մայիսի 17-ին երկկողմանի երթևեկելի է։