A
A
Հայ շախմատիստները՝ կարեւորագույն մրցաշարից մի քանի օր առաջ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստները, որոնք պատրաստվում են շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարին, այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հավաքը կավարտվի մայիսի 20-ին։ Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարին մասնակցության իրավունք ունեն ՖԻԴԵ-ի ապրիլի 1-ի ցուցակով 2550 և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի մասնակիցները և ընտրական մրցաշարի արդյունքներով 1-6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։
Եվրոպայի ընտրական մրցաշարն անցկացվելու է առցանց, մայիսի 22-30-ը։