Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan final
A A
Սպորտ

«Արարատի» 8-րդ, «Ալաշկերտի»` երրորդ եզրափակիչը. Հայաստանի ֆուտբոլի գավաթ

Երևանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր տեղի կունենա VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը: Մինյանց հետ կհանդիպեն Երևանի «Ալաշկերն» ու «Արարատը»: Դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգան ալաշկերտցիները:

«Արարատը» 8-րդ անգամ կխաղա եզրափակիչում: Նախորդ 7 հանդիպումներից 5-ում թիմը հաղթել է և տիրել գավաթին, իսկ երկուսում պարտություն է կրել: Արարատցիները վերջին անգամ եզրափակիչ էին մտել 13 տարի առաջ, 2008 թվականին: Այն ժամանակ թիմը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր «Բանանցին»:

   «Ալաշկերտը» երրորդ անգամ է հանդես գալու գավաթի եզրափակիչ: Ալաշկերտցիները 2018 թվականին 11մ հարվածներով պարտվել են «Գանձասար-Կապանին», իսկ 2019-ին արդեն 1:0 հաշվով հաղթել է «Լոռի ՖԱ»-ին, ընդ որում իր ներկայիս գլխավոր մարզիչ Աբարհամ Խաշմանյանի հետ: 

Ընթացիկ մրցաշրջանում երկու թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են առաջնության շրջանակում: Ընդամենը հինգ օր առաջ կողմերը գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել, իսկ ահա 2020 թվականին 2:1 հաշվով հաղթել է «Արարատը»: Չնայած նման վիճակագրությանը, բուքմեյքերական գրասենյակների կարծիքով այսօրվա հանդիպման ֆավորիտ համարվում է «Ալաշկերտը», որի հաղթանակը գնահատել են 2,25 գործակիցով: «Արարատի» հնարավորությունները մոտ 20 տոկոսով փոքր են:

Հավելենք, որ եզրափակիչ խաղի կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։

«Ալաշկերտ» - «Արարատ» գավաթային եզրափակիչ խաղը կմեկնաիկի ժամը 19:00-ին: