Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Նոան» ու «Արարատ-Արմենիան» հաղթեցին և ամրապնդեցին դիրքերը, իսկ «Ուրարտուն» մնաց նույն տեղում

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացան հետաձգված հերթական հանդիպումները:

Մրցաշարի առաջատար «Նոան» հյուրընկալվելիս 1:0 նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»: Միակ գնդակը խաղի 89-րդ րոպեին խփեց Պետրոս Ավետիսյանը: Դաշըի տերերը հանդիպումն ավարտեցին 10 խաղացողով, քանի որ 75-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց վենեսուելացի հարձակվող Խոսե Բալսան:

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր և էլ ավելի ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում: Նրան հաջորդում են «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք ունեն 37-ական միավոր: Գործող չեմպիոնն այսօր հետաձգված խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: «Ալաշկերտը» երկու խաղ քիչ է անցկացրել և կորցրած միավորներով հանդիսանում է առաջնության պոտենցիալ առաջատարը:

Չեմպիոնի կոչման համար կարող է պայքարել նաև «Արարատը», որը 36 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը և նույնպես դեռ պետք է երկու հանդիպում անցկացնի, որ հավասարվի առաջատար «Նոային»: Իսկ ահա «Ուրարտուն» առաջին պարտությունը կրեց վերջին հինգ խաղերում և այժմ 32 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: