Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը մայիսի․ Ղարաբաղի դատախազությունը Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք էր դրել (տեսանյութ)

1998-ի մայիսի 14-ին պաշտպանության նախարարությանը Հայ օգնության միության աջակցությամբ Հայաստան է վերադարձնում Եգիպտոսում մահացած լեգենդար Սոսե մայրիկի աճյունը։ Սրանով, ըստ պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի, ազդարարվում է մյուս բոլոր հերոսների աճյունների վերադարձը, որպեսզի միասնական լինենք։ Սոսեի աճյունը հանգչելու է Եռաբլուրում։

Հայաստանի ոստիկանությունը 1999-ի մայիսի 14-ի առավոտյան ժամը 7-ից մտադիր է գրոհով վերցնել սպորտային բժշկական կենտրոնը, որը կառավարության որոշմամբ պետք է դառնա ՁԻԱՀ-ի կենտրոն։ Այստեղ աշխատող 62 բժիշկները ըստ որոշման պետք է տեղափոխվեն 1-ին մանկական հիվանդանոցի նկուղային հարկ։ Բժիշկները դիմադրում են։ «Միասնություն» դաշինքը իր համակիրների հետ հանդիպում է լավագույն դահլիճներում։

1999-ի այս օրը Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը Ազգային օպերայի դահլիճում հանդիպում են ուսանողության հետ ։ Վազգեն Սարգսյանն ուսանողներին խնդրում է անգրագետ հարցեր չտալ։ Իսկ Կարեն Դեմիրճյանը խոստանում է ուսումը դարձնել պետպատվերով ժողովրդական տնտեսություն ուսանողների համար Ղարաբաղի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք է դրել։ Դատախազությունում է գտնվում Բաբայանի կնոջ ոսկեղենը։

Ներքին գործերի նախարար Բակո Սահակյանի հրահանգով առգրավել են Բաբայանների ընտանիքին պատկանող մեղվի 49 փեթակ։ Բանկերում սառեցվել է Բաբայանների դրամական կարողությունը, որն ըստ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանի, ավելի քան 40 հազար դոլար է։ Հայաստանից Ռուսաստան է մեկնում արտագաղթողներով լցված հերթական ավտոբուսը։ Այստեղ աշխատանք չկա, գնում են հույսով, որ օտար ափերում աշխատանք կգտնեն։ Ամեն շաբաթվա չորեքշաբթի եւ կիրակի օրերը Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր երթուղով Ռուսաստան են մեկնում տասնյակ ընտանիքներ։ 2007-ի այս օրը Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները:

2009-ի այս օրը մի քանի պայթյուններից հետո հրդեհվում է Նաիրիտ գործարանի քլորոպրենային արտադրամասերից մեկը։ Պայթյունի ուժգնությունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Սկզբից շտապօգնությունը խոսում է 5 զոհի մասին։ Հետո պարզվում է, որ աղետից զոհվել է երեք հոգի։ Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը 2010-ի մայիսի 14-ին քննում է մարտի 1-ի 3 զոհերի իրավահաջորդների բողոքն ընդդեմ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, որը նրանց բողոքը թատրոն էր անվանել Հայոց համազգային շարժումը 2013-ի այս օրը հայտարարում է վերածնվելու մասին։ Կուսակցության ղեկավարներից մեկը «Ժառանգություն» խմբակցության անդամ եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն է։ Նրան հաջողվել է դուրս գալ «Ազատ դեմոկրատներից», բայց խմբակցությունից՝ ոչ։