Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը լավ շանս ունի մեկնելու օլիմպիական խաղերի

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը օլիմպիական վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 32-րդ տեղը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, դա մեր մարզիկին հնարավորություն է տվել ստանալ աշխարհամասային (Եվրոպայի) արտոնագիր, այսինքն, բավականին մեծացել է  հայ մարզիկի հնարավորությունն առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Վարկանիշային վերջին մրցաշարը տեղի կունենա հունիսի 6–13-ը Բուդապեշտում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնության ընթացքում։ Դրանից հետո յուրաքանչյուր քաշային կարգում կորոշվեն լավագույն 26 մարզիկ-մարզուհիները, որոնք կմասնակցեն Տոկիոյի խաղերին։ Ձյուդոյիստ օլիմպիականների վերջնական ցուցակները կհրապարակվեն հունիսի 28–ին:

Ֆերդինանդ Կարապետյանը մայիսի 20–ին ՀՀ հավաքականի կազմում կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հունիսի 3–ին նա գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ կուղևորվի Հունգարիայի մայրաքաղաք: