Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանում կանցկացվի շախմատի 2 քայլանի խնդիրների լուծման մրցաշար (տեսանյութ)

Մայիսի 23-ին Տիգրան Պետրոսյանի շախմատի տուն-մարզադպրոցում տեղի կունենա շախմատային 2 քայլանի խնդիրների լուծման Հայաստանի 3-րդ գավաթի խաղարկությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մասնակիցների թիվը սահմանափակ է (20 մասնակից): Սահմանված են հետևյալ մրցանակները.

1-ին տեղ` 30.000 դրամ

2-րդ տեղ` 20.000 դրամ

3-րդ տեղ` 10.000 դրամ

 

Մրցաշարի գլխավոր մրցավարն է Աշոտ Եղիազարյանը: