Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Ինչու ՈՒԵՖԱ-ն չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրիքայից տեղափոխեց Պորտուգալիա

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որում իրար հետ պետք է հանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», տեղի կունենա Պորտուգալիայում: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի եվրոպական միության պաշտոնական կայքը:

Նախնական պայմանավորվածությամբ խաղը պետք է կայանար Թուրիքայում, Ստամբուլի «Աթաթյուրք» մարզադաշտում: Սակայն, Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիային չի համարում անվտանգ երկիր կապված կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ, ուստի թույլ չի տվել ֆուտբոլասերներին ներկա լինել հանդիպմանը:

ՈՒԵՖԱ-ն փորձել է խաղը տեղափոխել Անգլիա, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ընդառաջել միությանը և չի չեղարկել երկշաբաթյա կարանտինն արտասահմանցի երկրպագուների համար: Այդ ժամանակ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին` խաղն իրենց մոտ անցկացնելու համար:

Հաշվի առնելով այն, որ Պորտուգալիան կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ համարվում է անվտանգ երկրներից մեկը, Մեծ Բիրտանիայի կառավարությունը համաձայնել է թույլ տալ երկու թիմերի երկրպագուներին ներկա լինել այդ խաղին:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» անգլիական եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին, Պորտու քաղաքի «Դրագաո» մարզադաշտում: Անգլիական ակումբներին հատկացվել է 6000-ական տոմս, իսկ մնացածը կվաճառվի պորտուգալացի երկրպագուների միջև: Հանդիպման գլխավոր մարցավար է նշանակվել իսպանացի Անտոնիո Մատեու Լաոսը: