Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եթե քայլ չանեն, չենք մտնի աշխատանքի․ դա նշանակում է՝ գործարանի անվտանգության հարցը կմնա օդից կախված. Նաիրիտի աշխատակիցներ (տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքվել էին Նաիրիտ գործարանի աշխատակիցները։ Նրանք պահանջում են լուծել գործարանի անվտանգության հարցը, ինչպես նաև վճարել աշխատավարձը, որը, ինչպես պնդում են, չեն ստացել մոտ 6-7 ամիս։ Աշխատակիցները պահանջում էին հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատ, քանի որ կարծում են, թե իրենց խնդիրը վարչապետին ճիշտ չի զեկուցվում։

Նրանց ընդունեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով խոստացավ, որ վաղը բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ կլինի աշխատանքային քննարկում գործարանի հարցով, կհրավիրվեն նաեւ աշխատակիցները։

Հանդիպումից հետո կառավարության մոտ հավաքված գործարանի աշխատակիցները որոշեցին սպասել ևս մեկ օր, եթե իրենց խնդիրը չլուծվի, պնդեցին, որ պարզապես գործարան չեն մտնի.

«Եթե քայլ չանեն, չենք մտնի աշխատանքի, դա նշանակում է՝ գործարանի անվտանգության հարցը կմնա օդից կախված»,- նշեց աշխատակիցներից մեկը։