Բացել լրահոսը Փակել լրահոսը
1052133
A A
Հասարակություն

Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին

Դատարանը երկու ամսով կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հետաքննությունը Կազանի դատարանին խնդրել էր Գալյավիևի նկատմամբ նշանակել երկամսյա կալանք:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դատարանի դահլիճից հայտնել է, որ Գալյավիեւը դատարանի որոշումը լսել է առանց որևէ էմոցիայի, լուռ: