Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fonseka
A A
Սպորտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հնարավոր է՝ տեղափոխվի Ֆրանսիա

Ֆրանսիայի «Լիոն» ֆուտբոլային ակումբը բանակցություններ է վարում Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ՝ եկող մրցաշրջանում թիմը գլխավորելու համար։ Այդ մասին տեղեկացնում է CalcioMercato կայքը։

Պորտուգալացի մասնագետը ժամանակ է խնդրել մտածելու համար։ Եթե նա համաձայնվի, ապա «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի լիոնյան ակումբը։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Պաուլու Ֆոնսեկան հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ Դոնեցկի «Շախտյոր», որն ընթացիկ մրցաշարջանում չեմպիոնական տիտղոսը զիջել է Կիևի «Դինամոյին», այդ իսկ պատճառով մտադիր է ազատել ներկայիս գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուին։

Նշենք, որ Պաուլու Ֆոնսեկան հանդիսանում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմի գլխավոր մարզիչը։ Նա միշտ դրականորեն է խոսել մեր ֆուտբոլիստի մասին, ուստի չի բացառվում, որ նա փորձի իր հետ «Լիոն» տանել նաև Հենրիխ Մխիթարյանին, առավել ևս, որ հայ կիսապաշտպանը հունիսի վերջին կստանա ազատ կարգավիճակ։