Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոբուսի վարորդները աշխատանքի դուրս չեն եկել․քաղաքապետարանից հայտնում են՝ խնդիրը լուծման փուլում է (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող Ջրվեժի և Չարբախի ավտոբուսների մի խումբ վարորդներ այսօր աշխատանքի դուրս չէին եկել, նրանք ակցիա էին իրականացնում՝ պահանջելով իրենց բնականոն աշխատանքն ապահովելու համար տրամադրել վառելիք։

Նրանք հայտնել են, որ արդեն երկրորդ օրն է՝ քաղաքապետարանն իրենց վառելիք չի տրամադրել։ Վարորդներից մեկը հայտնել էր, որ 250 ավտոբուս դուրս չի եկել աշխատանքի։

Խնդրի առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, վերջինս հայտնեց, որ խնդիրը լուծման փուլում է․

«Կա վառելիքի մատակարարման տեխնիկական խնդիր, մատակարարի հետ խնդիր կար, հիմա հնարավորինս արագ այդ խնդիրը կլուծվի»։