Բացել լրահոսը Փակել լրահոսը
1052019
A A
Պաշտոնական

Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Համաձայն որոշման՝  հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը: