Բացել լրահոսը Փակել լրահոսը
50240_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել: