Բացել լրահոսը Փակել լրահոսը
184275615_2042520455889109_8702709937750450025_n
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը

Այսօր՝ մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16։00-ից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:42-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 7900 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/13637