Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բեռլինում «Քոչարի» պարած ապարանցին տոնում է 100-ամյակը

Հայրենական մեծ պատերազմի վետերան Անդրանիկ Ներսեսի Գևորգյանի  համար  կրկնակի տոն է։ Այսօր նա նշում է ոչ միայն Հաղթանակի օրը, այլեւ ծննդյան տոնը։

Նա այսօր դարձավ 100 տարեկան: Անդրանիկ Գեւորգյանը հայտնի Թամանյան դիվիզիայի մարտիկներից է, երեք անգամ վիրավորվել է, երրորդ անգամ՝ Բեռլինում  մարտերի ժամանակ:  Նա մեկն է, որը  «Քոչարի» է պարել  Ռայխստագի մոտ:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիովը այցելել է վետերանին և նվեր հանձնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի անունից:

Ապարան քաղաքի ավագանու որոշմամբ ՝ Անդրանիկ Գեւորգյանին շնորհվելու է պատվավոր քաղաքացու կոչում: